Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանի առաջին «զոհը»

Հովիկ Աբրահամյանի  առաջին «զոհը»
03.06.2014 | 11:39

Հովիկ Աբրահամյանի առաջին «զոհը» ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Նատալի Ֆարմ» ընկերությանը` գերիշխող դիրքի չարաշահման համար: Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացրել բուժհաստատություններում, և, ինչպես Արտակ Շաբոյանն է վստահեցրել, բազմաթիվ տնտեսավարողների պատասխանատվության ենթարկել: Ի դեպ, ընկերությունը տուգանվել է 50 մլն դրամի չափով` պետական գնումների ոլորտում չարաշահում կատարելու համար:
Այն, որ առողջապահության, մասնավորապես դեղերի ոլորտում հսկայական խախտումներ կան, ակնհայտ է շատ վաղուց, անորակ դեղերից սկսած մինչև գնային վայրիվերումներ: Այս անգամ, փաստորեն, մասնավորներին «պետական գնումների» շրջանակում են ուզում «բերման ենթարկել», այլ խոսքով` ինչո՞ւ եք պետության փողերը գողանում:
Սակայն պարզից էլ պարզ է, որ այս ոլորտը ևս որոշ անձանց «տիրույթում» է, ու դժվար թե իշխանությունը ցանկանա դրանց տերերի հետ խնդիրներ ունենալ: Պարզապես նոր վարչապետը առայժմ «թվեր» ցույց տալու և մենաշնորհի դեմ «պայքարելու» խնդիր ունի:
Բիզնեսում «հավասար պայմանների» առաջին ծիծեռնակը դարձավ Սամվել Ալեքսանյանը, որն իրեն հասանելիք գումարը «բաշխեց» Հովիկ Աբրահամյանի սկսած գործին: Պատգամավոր-գործարարը հավանաբար գիտեր գլխին գալիքը, դրա համար էլ վերջերս ընկճախտի մեջ էր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ